1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ը Հարավային Կորեայից պահանջում Է հինգ անգամ մեծացնել համատեղ պաշտանության ծախսերը

ԱՄՆ-ը Հարավային Կորեայից պահանջում Է հինգ անգամ մեծացնել համատեղ պաշտանության ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը Սեուլից պահանջել Է հնգապատիկ ավելացնել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմը պահելու ծախսերը: Ինչպես նոյեմբերի 7-ին հաղորդել Է YTN հեռուստաալիքը, խոսքը վերաբերում Է 4,7 միլիարդ դոլար գումարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վաշինգտոնում կարծում են, որ դաշնակիցների անվտանգության ապահովման համար ամերիկյան կողմի ծախսերը չափազանց մեծ են: Այս կերպ 5 տրիլիոն վոնի (շուրջ 4,7 միլիարդ դոլարի) չափով պահանջված միջոցները պետք Է հատկացվեն Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմի անվտանգության մեծացմանը եւ կարիքներին: Մինչդեռ, հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ը նաեւ պնդում Է, որ Հարավային Կորեայի մուծումների մի մասը բաշխվի Կորեական թերակղզու սահմաններից դուրս ԱՄՆ-ի զինված ուժերը պահելու համար: Իր հերթին խորհրդարանի Կորեայի հանրապետության միավորման կոմիտեի ղեկավար Յուն Սան Հյոնը հայտարարել Է, որ այդ պահանջը չի տեղավորում համատեղ պաշտպանության ծախսերի բաշխման համաձայնագրի շրջանակներում, ուստի անհարժեշտ Է ստանալ (երկրի խորհրդարանի) Ազգային ժողովի պատգամավորների հավանությունը:

Միացյալ Նահանգների զորքերը Հարավային Կորեայում են գտնվում Կորեական պատերազմի (1950 – 1953) ժամանակներից: Դրանց մնալու պայմանները կարգավորվում են 1950 թվականի հունվարի 26-ին երկու երկրների կողմից ստորագրված փոխադարձ օգնության համաձայնագրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]