Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջեյմս Դինը մահվանից ավելի քան 60 տարի անց «խաղալու Է» նոր ֆիլմում. The Hollywood Reporter

Ջեյմս Դինը մահվանից ավելի քան 60 տարի անց «խաղալու Է» նոր ֆիլմում. The Hollywood Reporter

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ջեյմս Դինի պատկերը, որը զոհվել Է 1955 թվականին, վերստեղծելու են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ: Այդ մասին, ինչպես գրում Է The Hollywood Reporter-ը, ստացված թվային կրկնօրինակը «խաղալու Է» «Փնտրելով Ջեկին» կինոնկարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Magic City Films ստուդիան Ջեյմս Դինի պատկերն օգտագործելու իրավունքը ձեռք Է բերել նրա ազգականներից: The Hollywood Reporter-ի տվյալներով, դերասանի «իրական տարբերակն ստեղծելու վրա աշխատելու են Image Engine եւ MOI Worldwide ընկերությունները՝ օգտագործելով տեսանյութերը եւ լուսանկարները: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ Դինին հնչյունավորելու Է մեկ այլ դերասան:

Հրատարակությունը տեղեկացնում Է, որ դերասանը խաղալու Է կարեւորությամբ երկրորդական՝ Ռոգան անունով հերոսի դերը: Որպես կինոնկարի դերասաններ հանդես են գալու Անտոն Էռնստը եւ Թաթի Գոլիխը, որոնք հիմնել են Magic City Films-ը: «Մենք շատ ենք հպարտանում, որ նրա (Ջեյմս Դինի) ընտանիքն աջակցում Է մեզ եւ նախազգուշական բոլոր միջոցները ձեռնարկում, որպեսզի նրա՝ որպես ամենավիթխարի կինոաստղերից մեկի, ժառանգությունը մնա ամբողջության մեջ»,-հայտարարել Է Էռնստը: Պլանավորված Է, որ «Փնտրելով Ջեկին» կինոնկարը վարձույթ կմտնի 2020 թվականի նոյեմբերին:

Ֆիլմը լինելու Է Հարեթ Քրուքերի՝ Վիետնամի պատերազմի վերջի իրադարձությունների մասին պատմող համանուն վեպի Էկրանավորումը: Սյուժեն ներկայացնում Է ռազմական գործողությունների ընթացքում օգտագործված ավելի քան 10 հազար շների պատմությունը, որոնց լքել են: Ջեյմս Դինը մահացել Է 1955 թվականին ավտովթարից՝ 24 տարեկան հասակում: Իր կարիերայի ընթացքում նա հասցրել Է խաղալ ընդամենը մի քանի նշանավոր դերեր: «Դրախտից դեպի արեւելք» եւ «Հսկան» ֆիլմերի համար նա անվանակարգվել Է «Օսկար» մրցանակի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]