Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թող բոլորը հիշեն՝ ոչ մի բան չի մոռացվում, ոչինչ չի մոռացվել. Նիկոլ Փաշինյան

Թող բոլորը հիշեն՝ ոչ մի բան չի մոռացվում, ոչինչ չի մոռացվել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը հուսահատության համակարգեր են: Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մանկատների շրջանավարտներին բնակարանային աջակցության համար միջոցներ տրամադրելու որոշման նախագծին:
«Քննադատությունները շատ ուշադիր պետք է լսենք, բայց նրանք, ովքեր պիտի ասեն՝ վայ, մեր աշխատատեղը կրճատում եք, այս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ, դա չի լսվելու, որովհետև նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ի՞նչ խնամք է տեղի ունեցել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչպես եղավ, որ մեկ տարվա մեջ կենսաթոշակների ու նպաստների համակարգում 3-4 միլիարդ դրամ խնայվեց:
«Իսկ  նախկին տարիներին ո՞ւր են եղել այդ 3-4 միլիարդները, որովհետև ամբողջ համակարգը ծառայեցվել է մի բանի՝ հնարավորինս  հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով. թող բոլորը հիշեն՝ ոչ մի բան չի մոռացվում, ոչինչ չի մոռացվել:
«Ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի, ես չգիտեմ այդ պատասխանատվությունը կլինի քրեական, վարչական, քաղաքական, թե բարոյական, բայց պատասխանատվությունն անխուսափելի է», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ կարճ հաղորդագրություն է հղել՝ «դուխով շարունակեք»: «Ասում եմ՝ դուխով շարունակեք», - դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝  նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]