Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Մասիս Մայիլյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներին

Մասիս Մայիլյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար կազմի 
ներկայացուցիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 7-ին  ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել  Արցախի և ՌԱԿ միջև համագործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են Արցախում կուսակցության կողմից նախատեսվող առաջիկա ծրագրերը։  

Մասիս Մայիլյանն իր պատրաստակամություն է հայտնել՝ հնարավորինս աջակցելու նշված ծրագրերի իրագործմանը։



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ