Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանը հայտարարել Է, որ քրդական կազմավորումներն իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայից

Էրդողանը հայտարարել Է, որ քրդական կազմավորումներն իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայից

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» կազմավորումները, որոնց Անկարան համարում Է ահաբեկչական կազմակերպություն, տակավին իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայի հյուսիս - արեւելքից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին այս պնդմամբ հանդես Է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:

«Մի կողմից մենք բանակցություններ վարեցինք (ԱՄՆ-ի հետ), որոնց արդյուքում ահաբեկիչներին տրվեց 120 ժամ, որպեսզի հեռանան, բայց այդ (համաձայնությունները) չեն կատարվել: Ռուսաստանի հետ մեր համաձայնագրի շրջանակներում տրվել Է 150 ժամ, բայց ահաբեկիչները դուրս չեն եկել (Սիրիայում) այդ տարածքներից»,- պնդում Է Թուրքիայի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]