1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության 
պատգամավորների նախագծին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծով  առաջարկվում է սահմանել ՀՀ  ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումն իր օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով, հաշվի առնելով, որ ՀՀ ոստիկանությունն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ եւ իր կառուցվածքում գործում է օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում՝ այդ կերպ խնայելով նաեւ ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն` հեռախոսային խոսակցությունների վերահսկման անցկացումն ապահովում է միայն ԱԱԾ համակարգում գործող վարչությունը այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա:

«Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բավարար կերպով չի հիմնավորվել ՀՀ ոստիկանության կողմից ՀԽՎ ինքնուրույն իրականացման անհրաժեշտությունը, և հետագայում այդ գործառույթն ինքնուրույն իրականացնելու նախաձեռնություն կարող է դրսեւորել նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:

Բացի դրանից, ոստիկանությանը նման իրավասություն վերապահելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերջինիս համար ներդնել առանձնացված համակարգ, ինչպես նաեւ արդիականացնել գործող համակարգը, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ կառաջացնի նաեւ հեռահաղորդակցության օպերատորների համար։

Նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանը ապահովելու համար, հակառակ դեպքում  ոստիկանությանը նման լիազորություն տալը կկրի վերացական բնույթ»,- ասված է կառավարության հիմնավորման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]