Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հետազոտողները ՄԻԱՎ-ի նոր հիմնամանրԷ են հայտնաբերել. The Wall Street Journal

ԱՄՆ-ի հետազոտողները ՄԻԱՎ-ի նոր հիմնամանրԷ են հայտնաբերել. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հետազոտողները 19 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) նոր հիմնամանրԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Հետազոտությունն անցկացրել են Abbott Laboratories ամերիկյան դեղագործական ընկերության աշխատակիցները, որը մշակում Է ախտորոշման տարբեր եղանակներ: Ինչպես պարզել են գիտնականները, նշված ՄԻԱՎ հիմնամանրԷով վարակվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության երեք բնակիչներ:

Դրանից առաջ վերջին անգամ ՄԻԱՎ-ի այդ նոր հիմնամանրԷն հայտնաբերվել Էր 2000 թվականին: Հրատարակության՝ լրագրողների կողմից հարցված մասնագետների կարծիքով, նոր հիմնամանրԷի հայտնաբերումը հազիվ թե թույլ տա կարճաժամկետ հեռանկարում կատարելագործել ՄԻԱՎ-ի ախտորոշման կամ բուժման մեթոդները: Դրա հետ մեկտեղ բացահայտումը կարող Է ուսումնասիրողներին օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչպես Է վիրուսը Էվոլյուցիայի ենթարկվել եւ տարածվել: Ապագայում դա կարող Է մասնագետներին մոտեցնել ՄԻԱՎ-ի արդյունավետ եւ հասանելի պատվաստանյութի ստեղծմանը:

Այդպիսի պատրաստուկ ստեղծելու փորձերը ձեռնարկվում են ընդհանուր առմամբ մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: 2018 թվականի մայիսին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գծով միացյալ ծրագրի (ՅՈւԷՅԴՍ) ներկայացուցիչներն արձանագրել են, որ նման պատվաստանյութի մշակումը լուրջ հաջողություն կլիներ մահացու վիրուսի դեմ պայքարի գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]