Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը կարծում Է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակն ԱՄՆ-ին տնտեսական անկման կհանգեցնի

Թրամփը կարծում Է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակն ԱՄՆ-ին տնտեսական անկման կհանգեցնի

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակը տնտեսական անկման կհանգեցնի: Նոյեմբերի 6-ին այս կարծիքն Է հայտել Վաշինգոնի վարչակազմի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:

«Ամերկայի բարեփոխման իրենց արշավում դեմոկրատներն ավելի ու ավելի տոտալիտար են դառնում, որոնք ճնշում են այլախոհությունը, զրպարտում անմեղներին, բացառում պատշաճ իրավական ընթացակարգերը, փորձում ոչնչացնել ամերիկյան ժողովրդավրությունը՝ իրենց սոցիալիստական ծրագիրը պարտադրելու համար: Համոզված եղեք, եթե դեմոկրատները վերադառնան, ձեզ դեպրեսիա Է սպասում, որը դուք տակավին չեք տեսել»,- ասել Է նա՝ Լուիզիանայում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ:

ԱՄՆ-ում նախընտրական արշավի մեկնարկը կտրվի փետրվարի 3-ին Այովայի նահանգում, որտեղ տեղի կունենան երկրում առաջին կոկուսները՝ կուսակցական ակտիվիստների ժողովները, որտեղ կընտրեն նախ դեմոկրատների եւ հանարապետականների տեղական կուսակցական խորհրդաժովների պատգամավորներ, այնուհետեւ նահանգի խորհրդաժողովի, իսկ անուհետեւ ազգային համագումարների պատգամավորներ: Նյու Հեմփշիրի նահանգում փետրվարի 11-ին տեղի կունենան երկրում առաջին սկզբնական ընտրությունները, որոնք նախընտրական ժողովներից տարբերվում են նրանով, որ դրանցում ընտրվում են միանգամից ազգային համագումարի պատգամավորներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]