Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հաստատակամ ենք հակածխախոտային օրինագիծն ընդունելու հարցում. Արսեն Թորոսյան

Հաստատակամ ենք հակածխախոտային օրինագիծն ընդունելու հարցում. Արսեն 
Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում նոյեմբերի 7-ին տեղի է ունենալու «հակածխախոտային» օրենքի քննարկումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ մինչ այդ մի շարք քննարկումներ եղել են ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, ինչպես նաև Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում։ Նրա տեղեկացմամբ` քննարկումների ժամանակ  բազմակողմանի և հիմնավորված ներկայացվել է նման օրինագիծ ընդունելու թե՛ առողջապահական, և թե՛ տնտեսական անհրաժեշտությունը։

«Ցավոք սրտի, մեր որոշ գործընկերներ, լինելով ծխող և ունենալով նիկոտինային կախվածություն, որն, ի դեպ, շատ արագ անցնում է, կամ այլ դրդապատճառներով, այդպես էլ չկարողացան ամբողջությամբ մի կողմ դնել օրենքի ընդունման անհրաժեշտությանը դեմ հանդես գալու իրենց ոչ առողջապահական մոտիվները: Ամեն կերպ փորձեցին նշել, որ օրենքը «ժամանակավրեպ է և մեր հասարակությունը պատրաստ չէ դրան, որ այն հաշվի չի առնում քաղաքացիների վրա բացասական ազդեցությունը, որ հաշվի չեն առնվում թութուն աճեցնող կամ արդյունաբերությունում աշխատող անձանց շահերը, որ էլեկտրոնային սիգարետները անվտանգ են և պետք չէ դրանք հավասարեցնել սովորականին կամ նույնիսկ, որ ապացուցված չէ ծխելու և քաղցկեղի կապը»: Իհարկե, այդ ամենը բավականին զավեշտալի էր լսել ԱԺ մեր գործընկերների կողմից, այլ ոչ թե ծխախոտագործների, սակայն ունենք այն ինչ ունենք։ Մենք ամեն դեպքում շատ հաստատակամ ենք այս օրինագիծը ընդունելու հարցում և հուսով, որ ԱԺ-ն կդնի Հայաստանը իր սեփական քաղաքացիների առողջության մասին մտածող երկրների շարքում և ոչ թե կթողնի այն, որպես այսպես կոչված «տարածաշրջանային մոխրաման» կամ «ծխախոտային դրախտ»»,-նշել է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]