Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ռեալ»-ը ջախջախեց «Գալաթասարայ»-ին, «Յուվենտուս»-ը ևս հաղթանակ տոնեց. ՉԼ

«Ռեալ»-ը ջախջախեց «Գալաթասարայ»-ին, «Յուվենտուս»-ը ևս հաղթանակ տոնեց. ՉԼ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի A, B, C, D խմբերում կայացան 4-րդ տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում Մադրիդի «Ռեալ»-ը ջախջախեց «Գալաթասարայ»-ին 6 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Նույն խմբում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Բրյուգե»-ին:

B խմբում «Ցրվենա Զվեզդա»-ն տանը 0:4 հաշվով պարտվեց «Տոտենհեմ»-ին, իսկ «Բավարիա»-ն գերազանցեց «Օլիմպիակոս»-ին (2:0):

C խմբի Զագրեբի «Դինամո» Դոնեցկի «Շախտյոր» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով: Ոչ-ոքի գրացվեց նաև «Ատալանտա»-«Մանչեսթեր Սիթի» խաղում` 1:1:

Եվ D խմբում «Լևերկուզեն»-ը 2:1 հաշվով պարտության մատնեց «Ատլետիկո»-ին, «Յուվենտուս»-ը նույն հաշվով հաղթեց «Լոկոմոտիվ»-ին:

Խմբային փուլի հաջորդ տուրի խաղերը կկայանան նոյեմբերի 26-27-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]