Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Օգոստոս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Խնդիրների քննարկումից անցնել դրանց լուծման

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Խնդիրների քննարկումից անցնել դրանց 
լուծման

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում տարիների ընթացքում բավարար չափով չի իրականացվել գիտության ֆինանսավորումը։ Թե ֆունդամենտալ, թե կիրառական գիտություններում այն հիմնականում ծրագրային է եղել, ինչը դժվարություններ է ստեղծել գիտության մեջ երիտասարդ կադրեր ներգրավելու համար։ ԱԺ-ում այսօր «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ մասնակիցները, որպես հիմնական խնդիր, նշում էին ֆինանսավորման մեծացման անհրաժեշտության մասին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ քննարկման ընթացքում հնչած ելույթներն ամփոփելուց հետո կառավարությանն են ներկայացնելու կոնկրետ բյուջեին եւ գիտության ֆինանսավորմանը վերաբերող առաջարկությունները։

Ամերիկահայ գիտնականների եւ ինժեներների միության ներկայացուցիչ Վարդան Գեւորգյանի խոսքով, իրենց միությունը հետաքրքրված է Հայաստանի հետ ակտիվ համագործակցության ստեղծմամբ։ Գիտության ֆինանսավորման հարցը քննարկելիս պետք է պարզապես որոշում կայացնել՝ ցանկանում ենք դառնալ գիտության առաջատար երկիր, թե ոչ։ «Եթե որոշել ենք տնտեսական հեղափոխություն անել եւ դառնալ առաջատար գիտանորարական երկիր, ապա գիտության ֆինանսավորումը պետք է առնվազն 2 տոկոս դառնա։ Գիտության մեջ աշխարհի առաջատար 20 երկրները ՀՆԱ-ի առնվազն երկու տոկոսն են հատկացնում, որը միայն գիտությանը չի գնում, այլեւ՝ հետազոտություններին եւ զարգացմանը։ Այդ առումով ողջունելի է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը, քանի որ նախարարությանը հատկացվող գումարներից նույնպես հասնում է գիտանորարարական ծրագրերին»,- ասաց երիտասարդ գիտնականը։

ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» խմբի համակարգող Արթուր Իշխանյանի համոզմամբ, գիտությունը զարգացնելու միակ նախապայմանը գիտության ֆինանսավորման ավելացումն է։ Զարգացման համար ամեն ինչ պատրաստ է՝ կան պատկան մարմինները, կա ռազմավարությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձավ գիտական եւ կրթական հաստատությունները միավորելուն, համարելով այն դրական քայլ։ Նրա խոսքով, օրենքի նախագծում երկու կարեւոր ուղերձ է դրված․ առաջինն այն է, որ ի վերջո ընդունվեց բարձրագույն կրթությունը եւ գիտությունը միասնական դիտարկելու կարեւորությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ