Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նունե Սարգսյանը և Վլասիա Պավլոպուլուն այցելել են մշակութային կենտրոններ

Նունե Սարգսյանը և Վլասիա Պավլոպուլուն այցելել են մշակութային կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն նոյեմբերի 6-ին այցելել են Հայաստանի պատմության թանգարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում Վլասիա Պավլոպուլուն նշել է, որ շատ տպավորված է պատմամշակութային ժառանգության ներկայացված ցուցանմուշներով: «Դրանք հերթական ապացույցն են այն բանի, որ մեր երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ»,-նշել է Հունաստանի նախագահի տիկինը՝ հավելելով, որ երկու երկրների ընդհանուր անցյալը մեծապես նպաստում է բարեկամական կապերի ամրապնդմանը:

Նունե  Սարգսյանը նշել է, որ երկու երկրները միշտ եղել են բարեկամ և օգնել իրար: «Այս այցը կարևոր է մեր բարեկամությունն ամրապնդելու համար»,-ասել է Հայաստանի նախագահի տիկինը՝ ավելացնելով, որ Վլասիա Պավլոպուլուի հետ քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]