Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից

Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին անգամ բացակայում է «գայլերի» հայտացուցակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի խմբային փուլի Մյուխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ «Ռոմա»-ն ներկայացրել է ընդլայնված հայտացուցակը, որից հերթական անգամ բացակայում է Հենրիխ Մխիթարյանը:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն 5 շաբաթ :




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ