1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օրսկի դրամատիկական թատրոնի ելույթով եզրափակվեց Երևանի Շեքսպիրյան 14-րդ թատերական փառատոնը

Օրսկի դրամատիկական թատրոնի ելույթով եզրափակվեց Երևանի Շեքսպիրյան 14-րդ 
թատերական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի մեծանուն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» պիեսի հիմա վրա բեմադրված համանուն ներկայացմամբ ավարտվեց Երևանի 14-րդ Շեքսպիրյան փառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարո Բալյանի բեմադրությունը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում խաղացին Ա. Ս. Պուշկինի անվան Օրսկի դրամատիկական թատրոնի դերասանները:

Դերասանուհի Տատյանա Իվլևան, որը ներկայացման մեջ հանդես եկավ միաժամանակ երկու կերպարով՝ Ֆրանցիսկայի և միանձնուհու, մեզ հետ զրույցում նշեց, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան։ «Առաջին անգամ «Հայ ֆեստ-2018» փառատոնի հրավերով էինք այստեղ՝ «Անհավանական սեր» ներկայացմամբ։ Ներկայացումը ցուցադրվեց նաև Գորիսում՝ «Գորիսը ԱՊՀ՝ 2018 թվականի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում։ Հայաստանից տպավորված հեռացանք։ Այս անգամ էլ մեծ ոգևորությամբ վերադարձանք՝ Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Կարո Բալյանի բեմադրած «Չափն ընդդեմ չափի» ներկայացմամբ, որի առաջնախաղը վերջերս էր կայացել մեր թատրոնում»,-պատմեց նա:

Նա ընդգծեց, որ Բալյանի հետ աշխատանքն իրենց թատերախմբին շատ դուր է եկել։  

«Այս ներկայացումը Օրսկում շատ լավ ընդունելության արժանացավ։Առաջանախաղից առաջ հուզվում էինք, մի քիչ էլ վախենում, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ»,-նշեց Տատյանա Իվլևան:

Փառատոնն անցկացվեց նոյեմբերի 1-5-ը: Այն հյուրընկալեց վեց երկրից ժամանած ավելի քան 90 մասնակցի և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնների տնօրենների Լեհաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Իրանից և Ռուսաստանից: Երևանյան 7 բեմահարթակում ցուցադրվեց տասը ներկայացում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]