Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Ճանապարհային ոստիկանը տուգանել է բարձրաստիճան պաշտոնյայի. Վարչապետը հանձնարարել է խրախուսել նրան

 Ճանապարհային ոստիկանը տուգանել է բարձրաստիճան պաշտոնյայի. Վարչապետը 
հանձնարարել է խրախուսել նրան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր գրառում է կատարել «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ տեղեկացնելով, որ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է երթեւեկության կանոնները խախտած բարձրաստիճան պաշտոնյայի և տուգանել նրան: Իսկ վարչապետը հանձնարարել է խրախուսել ճանապարհային ոստիկանին:

«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետեւյալը.

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Նիկոլ Փաշինյանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ