Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծխելը նպաստում Է ընկճախտի եւ շիզոֆրենիայի զարգացմանը. գիտնականներ

Ծխելը նպաստում Է ընկճախտի եւ շիզոֆրենիայի զարգացմանը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան կես միլիոն բրիտանացիների ԴՆԹ-ների հետազոտությունը գիտնականներին օգնել Է ապացուցելու, որ ծխելը նպաստում Է ընկճախտի եւ շիզոֆրենիայի զարգացմանը՝ գրեթե կրկնապատկելով այս հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել են գենետիկները, որոնք հոդված են հրապարակել Psychological Medicine հանդեսում:

«Հոգեկան հիվանդություններ կրողները հաճախ են անտեսվում ծխելու եւ մյուս վնասակար սովորույթների դեմ պայքարելիս: Մեր հետազոտությունը ցույց Է տալիս, որ ծխախոտից հրաժարվելը պետք Է բարելավի ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջությունը բոլոր կատեգորիաների մարդկանց շրջանում, այդ թվում նաեւ՝ ընկճախտով եւ շիզոֆրենիայով հիվանդների»,-նշում Է Բրիսթոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակից Ռոբին Վութոնը, որի խոսքը մեջբերում Է բուհի մամուլի ծառայությունը:

Գիտնականների ընթացիկ գնահատումներով՝ շիզոֆրենիայով այժմ տառապում Է մոլորակի մոտավորապես 21 մլն բնակիչ, ընդ որում՝ նրանց կեսը պատշաճ օգնություն չի ստանում պետությունից եւ բժշկական ծառայություններից: Շիզոֆրենիայով տառապողների զգալի մասը բաժին Է ընկնում 15-ից մինչեւ 35 տարեկան երիտասարդներին: Առայժմ նեյրոֆիզիոլոգները չեն կարող ստույգ ասել, թե ինչպես են առաջանում նման խանգարումները եւ ինչպես Է հարկավոր դրանք բուժել:

Վերջին տարիներին գենետիկները գտել են մի քանի տասնյակ գեներ, որոնք համեմատաբար թույլ են կապված շիզոֆրենիայի հետ, սակայն գիտնականները չեն կարողացել ասել, թե ԴՆԹ-ի այդ տեղամասերում ինչպես են մուտացիաներն առաջացնում շիզոֆրենիա եւ ինչպես կարելի Է հաղթահարել դրանց ի հայտ գալու հետեւանքները: Վութոնը եւ նրա գործընկերներն արդեն երկար տարիներ փորձում են ոչ միայն բացահայտել տարբեր հիվանդությունների հետ կապված մուտացիաների արմատները, այլեւ հասկանալ, թե հատկապես ինչ փոփոխություններ են դրանք առաջացնում մարդու ուղեղի եւ մյուս օրգանների աշխատանքում: Ուսումնասիրելով հավաքված տվյալները՝ գենետիկներն ուշադրություն են դարձրել հետաքրքիր օրինաչափության վրա՝ շիզոֆրենիայով հիվանդաները եւ ընկճախտով տառապողները զգալիորեն ավելի հաճախ են ծխել, քան գենետիկական հետազոտությունների մյուս մասնակիցները: Վերլուծությունը ցույց Է տվել, որ ծխելն իսկապես կտրուկ ուժեղացրել Է վերի նշված երկու հիվանդությունները ձեռք բերելու հավանականությունը:

Մասնավորապես, ծխող բրիտանացիները մոտավորապես 2,27 անգամ ավելի հաճախ են հիվանդացել շիզոֆրենիայով եւ գրեթե կրկնակի ավելի հաճախ են հայտնվել խրոնիկական ընկճախտի ճիրաններում, քան հետազոտության չծխող մասնկիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]