Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրիկ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

Էրիկ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին կարիերայիս ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար: Ձեր աջակցությունը շատ կարևոր է ինձ համար, թե‘ խաղադաշտում, և թե ‘խաղադաշտից դուրս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր ֆեյսբուքյան  էջում գրել է ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է: Վարդանյանի և «Սոչի»-ի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից:

Վարդանյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է մեկ պաշտոնական խաղի, իսկ ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկ»-ի կազմում մասնակցել է 9 խաղի: «Սոչի»-ն Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում վերջին տեղում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]