Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օրենքի նախագիծը ոչինչ չի պարտադրում, հարցը բուհերի ինքնավարության շրջանակներում է. Դիանա Գալոյան

Օրենքի նախագիծը ոչինչ չի պարտադրում, հարցը բուհերի ինքնավարության 
շրջանակներում է. Դիանա Գալոյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ այս օրերին հնչող հայտարարություններին: «Արմենպրես»-ին ՀՊՏՀ-ից տրամադրել են Դիանա Գալոյանի մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Կարծում եմ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված որոշակի թյուրըմբռնում կա, քանի որ օրենքի նախագիծը ոչ թե արգելում կամ սահմանափակում է «Հայոց լեզվի», «Հայ գրականության» և «Հայոց պատմության» առարկաների դասավանդումը, այլ դրանց դասավանդումը համարում է  ոչ պարտադիր: Դա նշանակում է,  որ յուրաքանչյուր բուհ կարող է ինքնուրույնաբար որոշել, թե որքանով է այս կամ այն առարկան ծառայում մասնագիտության և կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձևավորմանը: Գործող օրենքը, պարտադիր համարելով այդ  առարկաների դասավանդումը, այնուամենայնիվ, որևէ ժամանակ դրանց դասավանդման համար չի սահմանում, ինչը նշանակում է, որ որոշ բուհերում առարկան կարող է դասավանդվել 1 կիսամյակ, մյուսներում՝ 4: Ավելին՝ նույնիսկ տնտեսագիտություն մասնագիտության տարբեր ուղղությունների համար հայոց լեզվի դասավանդումը կարող է ունենալ տարբեր նշանակություն: Եթե օրինակ կառավարման, մարքեթինգի մասնագետների համար այն մեծ անհրաժեշտություն ունի՝ ընդհուպ մինչև հռետորական արվեստին տիրապետելը, ապա հաշվապահների և վիճակագիրների համար այդպես չէ: Ուստի, այս հարցը բուհերի ինքնավարության շրջանակներում է, որը ավելի ընդունելի մոտեցում է, քան պարտադրանքը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]