Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՊՀ գիտխորհուրդը կքննարկի «Լավագույն դասախոս» մրցանակաբաշխություն ստեղծելու հարցը

ԵՊՀ գիտխորհուրդը կքննարկի «Լավագույն դասախոս» մրցանակաբաշխություն 
ստեղծելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը բուհի գիտական խորհրդին կներկայացնի «Լավագույն դասախոս» մրցանակաբաշխություն ստեղծելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գևորգյանն ասաց նոյեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ներդնելու ենք լավագույն դասախոս մրցանակաբաշխություն: 10 մրցանակ է լինելու ըստ ոլորտների: Երբ ընտրվեն լավագույն դասախոսները, նրանց դասախոսությունները պետք է տեսանկարահանվեն, և այդ տեսանյութերը պետք է տեղադրվեն համացանցում: Այն ուսանողները, որոնք նույն առարկան են անցնում, պետք է հնարավորություն ունենա այդ դասախոսությունները լսելու: Տարիների ընթացքում մենք կունենանք լավագույն դասախոսների դասախոսությունների տեսադարան, որից կկարողանան օգտվել բոլորը»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]