Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Bloodhound LSR ռեակտիվ ավտոմոբիլը մինչեւ 790 կմ/ժ արագություն Է զարգացրել

Bloodhound LSR ռեակտիվ ավտոմոբիլը մինչեւ 790 կմ/ժ արագություն Է զարգացրել


ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Bloodhound LSR գերձայնային ավտոմոբիլը գերազանցել Է արագության իր ռեկորդը. Հարավաֆրիկյան Հանրապետության Քալահարի անապատում Հաքսին Փան ցամաքած լճի մակերեւույթով վեցերորդ արշավահերթին ավտոմեքենան անցել Է 790 կիլոմետր/ժամ արագությամբ: Նոյեմբերի 6-ին այդ մասին հայտնել Է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«EJ200 շարժիչն ավտոմեքենան հասցրել Է 790 կիլոմետր/ժամ թափառքի,- մեջբերում Է BBC-ն վարորդ Էնդի Գրինին: Յուրաքանչյուր արշավահերթի Գրինն ավտոմեքնայի արագությունը նախորդից փոքր-ինչ բարձրացրել Է՝ ստանալով տվյալներ, որոնք թույլ կտան դուրս գալ ձայնային արգելքի եւ ցամաքում արագության ռեկորդի հաղթահարման, որն այժմ կազմում Է գրեթե 1228 կիլոմետր/ժամ, նշում են փորձագետները:
Bloodhound LSR-ի ստեղծողները հուսով են համաշխարային ռեկորդը գերազանցել 2020 թվականի ամռանը, երբ ավտոմեքենան հանդերձված կլինի ռեակտիվ շարժիչով:
Բրիտանացի մասնագետների կառուցած Bloodhound բոլիդի երկարությունը 14 մետր Է, քաշը՝ 7 տոննա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]