Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Boeing-ը NASA-ին ներկայացրել Է Լուսնի վրա աստղանավորդների իջեցման ապարատի նախագիծը

Boeing-ը NASA-ին ներկայացրել Է Լուսնի վրա աստղանավորդների իջեցման ապարատի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությանն (NASA) Է ներկայացրել Լուսնի մակերեւույթին աստղանավորդների իջեցման ապարատի նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նոյեմբերի 5-ին Boeing-ի կայքում հրապարակված զեկույցում:

Մոդուլը, որը կրում Է Human Lander System (HLS) աշխատանքային անվանումը, բաղկացած Է երկու մասից, որոնցից մեկը պատասանատու Է Երկրի արբանյակի մակերեւույթ իջեցման համար, իսկ մյուսն՝ ուղեծիր բարձրանալու համար: Boeing-ի մասնագետների մտահղացման համաձայն՝ երկու բաղադրիչները պլանավորվում Է արձակել Space Launch System մեկ ծանր տանող հրթիռով: Կորպորացիայում նշել են, որ ապարատը կարելի կլինի կցել NASA-ի պատվերով մշակվող Gateway լուսնաշուրջ կայանի կամ Orion տիեզերանավերի հետ, որոնք ստեղծում Է Lockheed Martin ընկերությունը:

NASA-ն գարնանը հայտարարել, որ Լուսնի յուրացման նոր ծրագիրն ստացել Է Artemis անվանումը: Այն բաղկացած կլինի երեք փուլից. առաջինը (Artemis 1) նախատեսում Է Space Launch System ծանր հրթիռի վրա տեղակայված Orion տիեզերանավի անօդաչուավոր թռիչք Լուսնի շուրջը եւ դրա վերադարձը Երկիր, այդ փուլը պլանավորված Է 2020 թվականի երկրորդ կեսին: Երկրորդ փուլում (Artemis 2) նախատեսվում Է անձնակազմով պտույտ կատարել Երկրի բնական արբանյակի շուրջը, այն պլանավորված Է 2022 թվականին: Երրորդ փուլում (Artemis 3) NASA-ն մտադիր Է իրականացնել Լուսնի վրա աստղանավորդների իջեցում 2024 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ