Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ն չհաղթեց «Սլավիա»-ին. Չեմպիոնների լիգա

«Բարսելոնա»-ն չհաղթեց «Սլավիա»-ին. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի F խմբի հերթական տուրում  «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում հյուրընկալեց Պրահայի «Սլավիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում ըստ վիճակագրության գնդակին տիրելու առավելություն ուներ «Բարսելոնա»-ն և մի շարք պահեր բաց թողեց:  Սակայն «Սլավիա»-ն էր չէր փակվել իր կիսադաշտում և կարողանում էր հաճախաղի անհանգստացնել «Բարսելոնա»-ի դարպասապահ Տեր Շտեգենին: Թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում ևս նույն իրավիճակն էր՝ թիմերը փոխանակվում էր գրոհներով, իսկ գնդակն այդպես էլ դարպասում չէր հայտնվում: «Բարսելոնա»-«Սլավիա»՝ 0:0:

 Միաժամանակ մեկնարկած մյուս խաղում մրցեցին G խմբից «Զենիթ»-ը և «Լայպցիգ»-ը: Այստեղ գերմանական թիմն առաջին կեսի ավարտին բացեց հանդիպման հաշիվը: «Լայպցիգ»-ի կազմում աչքի ընկավ Դեմեն: Երկրորդ կեսում «Զենիթ»-ը ևս մեկ գնդակ բաց թողեց և ի վերջո «Լայպցիգ»-ը հաղթեց 2:0 հաշվով:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մյուս խաղերի մեկնարկեն քիչ ավելի ուշ՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]