1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա. Հունաստանի նախագահ

Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա. Հունաստանի 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանից ուղերձ հղեց Թուրքիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հունաստանի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարության ընթացքում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարեց, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա:

«Մենք հիշում ենք հայերի ցեղասպանությունը, մենք հիշում ենք Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Մենք ուրախ ենք, որ օրեր առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդլայնեց ցեղասպանությունը ճանաչածների շրջանակը: Մենք 1996թ. խորհրդարանի մակարդակով ճանաչեցինք հայերի ցեղասպանությունը, սահմանեցինք ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության օր, և 2014թ. քրեականացրեցինք հայերի ցեղասպանության ժխտումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն ճանաչեցիք Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Այստեղից մենք ուղերձ ենք ուզում ուղարկել դեպի Թուրքիա: Նա պետք է հաշտվի իր պատմության հետ, պատասխան տա, պետք է ներողություն խնդրի»,- ասաց նախագահը:

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]