Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Աշխարհում ինտերնետն օգտագործողների թիվն աճել Է մինչեւ 4,1 միլիարդ

Աշխարհում ինտերնետն օգտագործողների թիվն աճել Է մինչեւ 4,1 միլիարդ


ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բնակչության ավելի քան 53 տոկոսը կամ 4,1 միլիարդ մարդ մուտք ունի Համացանց, եւ այդ թիվը շարունակում Է աճել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ)՝ նոյեմբերի 5-ին Ժնեւում հրապարակված «Թվային զարգացման չափումը. 2019 թվականի փաստեր ու թվեր» զեկույցում:
«ԷՄՄ-ի տվյալները հաստատում են, որ ինտերնետը շարունակում Է աճել գլոբալ մասշտաբով: Այժմ 4,1 մլրդ մարդ կամ աշխարհի բնակչության 53,6 տոկոսն օգտվում Է Համացանցից»,-նշվում Է զեկույցում: Ընդ որում՝ 2018-ից 2019 թվականն աճը կազմել Է 5,3 տոկոսային կետ:
Դրա հետ մեկտեղ Համաշխարհային սարդոստայն մտնելու հնարավորություն չունի մոլորակի 3,6 մլրդ բնակիչ: Նրանց մեծամասնությունը առավել քիչ զարգացած երկրների քաղաքացիներն են, որտեղ միջին հաշվով տասից միայն երկու բնակիչ մուտք ունի ինտերնետ: Եվրոպայում այդ ցուցանիշն ամենաբարձրն Է (82,5 տոկոս), իսկ Աֆրիկայում ամենացածրը (28,2 տոկոս):
ԷՄՄ-ի գնահատումների համաձայն, որը ՄԱԿ-ի մասնագիտացած հիմնարկություն Է, 2019 թվականի վերջին աշխարհում ընտանիքների 57 տոկոսը Համաշխարհային սարդոստայն մուտք կունենա տանը: Գործերն ավելի վատ են անհատական համակարգիչների հարցում: Սպասվում Է, որ այս տարվա ընթացքում դրանց թիվն ընտանիքներում կավելանա մոտավորապես 1 տոկոսով, այդ այդ ցուցանիշը կկազմի 49,7 տոկոս:
Զեկույցի համաձայն, այժմ Երկրագնդի բնակչության 96 տոկոսը գտնվում Է շարժական թվային ազդանշանի հասանելիության գոտում: 93 տոկոսի համար դա 3G կամ ավելի առաջավոր ցանցն Է: Եվրոպայում, Արեւմտյան կիսագնդում եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծածկույթը կազմում Է 95 տոկոս, արաբական երկրներում՝ 91 տոկոս, ԱՊՀ-ի տարածքում 88 տոկոս, Աֆրիկայում՝ 79 տոկոս:
«Աշխարհում Համացանցից օգտվողների բաժինը կանանց շրջանում կազմում Է 48 տոկոս, տղամարդկանց շրջանում՝ 58 տոկոս: Ինտերնետն ավելի շատ տղամարդիկ, քան կանայք են օգտագործում աշխարհի բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի, որտեղ այդ առումով գործնականում հավասարություն Է ձեռք բերվել»,-նշում Է ԷՄՄ-ն: Զեկույցում ընդգծվում Է, որ «թվային գենդերային խզումը կրճատվել Է ԱՊՀ-ի եւ Եվրոպայի տարածքում, սակայն միաժամանակ աճում Է Աֆրիկայում, արաբական պետություններում եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: «Այդ խզումն առավել մեծ Է զարգացող երկրներում, հատկապես առավել քիչ զարգացած պետությունների խմբում»,-արձանագրում են զեկույցի հեղինակները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]