Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարկոս Պիզելին հրաժեշտի խոսքով դիմել է «Ակտոբե»-ի երկրպագուներին

Մարկոս Պիզելին հրաժեշտի խոսքով դիմել է «Ակտոբե»-ի երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հրաժեշտ է տվել «Ակտոբե»-ի երկրպագուներին:

«Տխուր եմ, որ հեռանում եմ ակումբից: Չեմ կարծում, որ հաջորդ մրցաշրջանում կվերադառնամ թիմ:  Չգիտեմ, թե բանակցություններն ինչպես կընթանան, սակայն չեմ կարծում, որ այս տարի հետ կգամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պիզելին հրաժեշտի խոսքում:

Կիսապաշտպանի խոսքով`  իր կարիերայում առաջին անգամն է, որ ակումբը, որտեղ նա հանդես է գալիս, մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին հորիզոնականը և դուրս մնում առաջնությունից: Ֆուտբոլիստը նաև շնորհակալություն է հայտնել «Ակտոբե»-ի երկրպագուներին և շեշտել, որ կկարոտի Կենտրոնական մարզադաշտը:

Մարկոս Պիզելին կրկին «Ակտոբե» վերադարձավ 2018 թվականին: Նա մինչ այդ ևս խաղացել է ղազախական ակումբի կազմում` 2014-16 թվականներին:

«Ակտոբե»-ն դուրս է մնացել Ղազախստանի առաջնությունից` մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով վերջին հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]