1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԲ-ն վստահեցնում է՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ իրացվելի

ԿԲ-ն վստահեցնում է՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ 
իրացվելի

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկային համակարգի ռիսկերի կլանման ունակությունը պահպանել է բարձր մակարդակը: Համակարգը շարունակում է մնալ իրացվելի, այսինքն՝ ցանկացած պահի բանկերն ունակ են բավարարելու հաճախորդերի ցանկացած տեսակի պահանջներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2019 թ. առաջին կիսամյակի և դրամավարկային քաղաքականության ընթացիկ զարգացումներին նվիրված  ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Ֆինանսական համակարգը մեզ մոտ տասնամյակից ավելի է, ինչ շարունակում է մնալ բավականին ունակ՝ դիմակայելու տարբեր տեսակի զարգացումներին՝ թե ներտնտեսական, թե դրսից եկող ռիսկերին: Ֆինանսական, մասնավորապես բանկային համակարգի ռիսկերի կլանման ունակությունը հիմնականում պահպանվել է այն մակարդակում, ինչ ունեինք 2018-ին, սակայն որոշ ռիսկերի՝ ներառյալ մակրոռիսկերի առումով, ավելի լավացել է»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ ֆինանսական համակարգը առաջին կիսամյակի ընթացքում թե ԿԲ-ի կողմից վարվող քաղաքականության, թե ընդհանուր ներտնտեսական զարգացումների շնորհիվ, շարունակել է մնալ բավականին իրացվելի:

Բանկային համակարգի կայունությունն ու առողջությունը գնահատում են իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվներով:

Գրիգորյանը շեշտեց՝ բանկային համակարգի իրացվելիությունը նշանակում է, որ բանկերը համապատասխան պահանջարկի առկայության դեպքում կարող են տրամադրել տարբեր տեսակի ֆինանսական գործիքներ՝ տարբեր տեսակի վարկեր, ներգրավել, հետ վերադարձնել ավանդներ:

Կապիտալի համարժեքության ցուցանիշը խոսում է ֆինանսական կազմակերպությունների՝ մասնավորապես բանկերի տարբեր տեսակի անկանխատեսելի, չսպասված զարգացումներին դիմակայելու ունակության մասին: «Մեզ մոտ նվազագույն ցուցանիշը սահմանված է 12 տոկոս, մինչդեռ բազելյան սկզբունքով սահմանված նվազագույն ցուցանիշը 8 տոկոս է: Սակայն մեր բանկային համակարգի միջին կշռված ցուցանիշը 17.4 տոկոս է: Դա խոսում է բանկային համակարգի կայունության և տարբեր տեսակի շոկերին դիմակայելու ունակության մասին»,-եզրափակեց Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]