Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մոսկվայում նոյեմբերի 5-ը դարձել Է ամենատաք օրը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

Մոսկվայում նոյեմբերի 5-ը դարձել Է ամենատաք օրը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում նոյեմբերի 5-ին գերազանցվել Է ջերմության ռեկորդը, ջերմաստիճանը բարձրացել Է մինչեւ պլյուս 10,6 աստիճան եւ շարունակում Է բարձրանալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Մոսկվայի օդերեւութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան:

Ավելի վաղ նա գործակալությանը հայտնել Էր, որ Մոսկվայում շաբաթվա առաջին կեսը անոմալ տաք կլինի, օդի ջերմաստիճանը կլինի 10 աստիճանից բարձր, երկրորդ կեսին մեծությունները կվերադառնան նորմայի:

Օդերեւութաբանը նշել Է, որ նոյեմբերի 5-ի համար նման ռեկորդ վերջին անգամ դիտվել Է 2013 թվականին: «Ժամի 12-ին ԺՏՆՑ-ի կայարանում որով մենք չափում ենք ռեկորդային ջերմաստիճանները, ջերմաստիճանը կազմել Է 10,6 աստիճան: Դա նշանակում Է, որ նախկին 10,3 աստիճան ռեկորդը գերազանցված Է»: Բացի այդ, օդերեւութաբանը նշել Է, որ ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը շարունակում Է բարձրանալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]