Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Որդին լռության երկար տարիներից հետո հարց Է տվել հարազատներին եւ հուզել Ցանցի օգտատերերին

Որդին լռության երկար տարիներից հետո հարց Է տվել հարազատներին եւ հուզել Ցանցի օգտատերերին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորիդայի բնակչուհի Քերի Բլոխը բաժանորդներին հայտնել Է այն հարցը, որը տվել Է նրա 21-ամյա որդի Դեւիդը, ով չի խոսել 15 տարուց ավելի: Կինը չի կարողացել զսպել արցունքները, երբ լսել Է հարցը, եւ այն հրապարակել Է Twitter-ում՝ ինչի շնորհիվ որդին բազմաթիվ ընկերներ Է ձեռք բերել ամբողջ աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեւիդը լռել Է չորս տարեկանում, երբ նրա մոտ սկսել են ծանր աուտիզմի նշաններ հայտնվել: Նա օրական սոսկ մի երկու բառ Է գործածել, դրա համար նրան հուշումներ են պահանջվել: Տղան գործնականում մեկուսացել Է հասարակությունից՝ նրա մոտ ծանր իմունային անբավարարության ախտորոշման պատճառով, ինչի հետեւանքով նա չի շփվել սոցիումի հետ, որպեսզի չհիվանդանա: 2019 թվականի աշնանը Դեւիդը երկար ժամանակ ի վեր առաջին անգամ սկսել Է կապակցված խոսել: Հոկտեմբերի 30-ին Դեւիդը կյանքում առաջին անգամ հարց Է տվել մորը: «Ես երբեւիցե դու՞ր կգամ որեւիցե մեկին»,- հարցրել Է տղան, ինչով մորն արտասվելու Է հասցրել:

«Ես ստիպված Էի հեռանալ, որ լաց լինեմ, քանի դեռ նա չԷր տեսնում, որովհետեւ ինձ այնքան վատ զգացի: Նա ցանկանում Է, որ իրեն սիրեն, ուզում Է ընկերներ ունենալ, բայց չգիտի, ինչպես բարեկամներ ձեռք բերել»,- պատմել Է Բլոխը BuzzFeed News հրատարակությանը: Նա որդուն պատասխանել Է, որ նրան սիրում են ծնողները, աստված եւ հանգուցյալ տատիկը: Նա դուր կգա յուրաքանչյուրին, ով նրան մոտիկից ճանաչի, ասել Է մայրը: Այն բանից հետո, երբ կինը Twitter-ում հրապարակել Է որդու առաջին հարցը, պարզվել Է, որ նրա հետ ընկերություն անել են ցանկանում հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում:

«Դեւիդին ասա, որ նա ընկեր ունի Լոնդոնում… նաեւ իմ ընտանիքը: Սիրո՛վ»,- գրել Է երեք երեխաների հայր Դեն Ֆերդինանդը՝ հրապարակելով ընտանիքի հետ լուսանկարը: «Դեւիդ, ես ապրում եմ շատ հեռու՝ Հորդանանում: Այժմ արդեն գրեթե կեսգիշեր Է, եւ ես լավ, բայց երկար օր ունեցա: Քո երկու լուսանկարներն ինձ ստիպեցին ժպտալ քնելուց անմիջապես առաջ: Ես համոզված եմ, որ դու ինձ դուր կգաս հանդիպման ժամանակ. թեկուզեւ այն պատճառով, որ դու ինձ դուր ես գալիս լուսանկարով»,- տղային Է դիմել Պատրիսիա Բաքիրը: Թվիթին արձագանքել են աուտիկ երեխաներով բազմաթիվ ընտանիքներ: Բլոխի թվիթը վիրուսային Է դարձել եւ բարձրացրել Դեւիդի մարտական ոգին: Մոր խոսքով՝ինքն ու որդին ապշել են օգտատերերի արձագանքից:

«Ձեզնից յուրաքանչյուրը մեր կյանքն ավելի լավը դարձրեցին: Մենք ձեզ սիրու՛մ ենք»,- գրել Է հուզված մայրը՝ զետեղելով որդու լուսանկարը, որը ձեռքին բռնել Է «Բարեկամնե՛ր, շնորհակալություն, որ ես ձեզ դուր եմ գալիս» պլակատը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ