Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի վրա հարձակման դեպքում կգործադրվի ՀԱՊԿ-ի մեխանիզմը. Կոնստանտին Զատուլին

 Հայաստանի վրա հարձակման դեպքում կգործադրվի ՀԱՊԿ-ի մեխանիզմը. 
Կոնստանտին Զատուլին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վրա հարձակման դեպքում կգործադրվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին Երևանում, ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, պատասխանելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կողմից կրակոցների վերաբերյալ հարցին:

«Եթե ՀԱՊԿ անդամ Հայաստանն անհրաժեշտություն տեսնի այդ հարցը դնել ՀԱՊԿ մյուս անդամների առջև, նա դրա իրավունքն ունի, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը բարձրացնի: Հայաստանն այդ թեմայով ՀԱՊԿ-ին չի դիմել: Գուցե այս պահին նրանք կարծում են, որ այն, ինչ տեղի է ունեցել այդ շրջանում, բավարար հիմք չէ այդպես լուրջ արձագանքելու համար: Ինչ վերաբերում է պարտավորություններին, Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, նրա վրա հարձակման դեպքում կգործադրվի ՀԱՊԿ-ի մեխանիզմը: Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանի տարածքում է մեր 102-րդ ռազմաբազան, դա հենց այնպես չէ այստեղ»,-ասաց Զատուլինը:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն` «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]