Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին

 Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է 
դատարանի դեպոզիտ հաշվին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս մասին ասաց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը` հրապարակելով Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը:

Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են նաև Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել՝այլընտրանքային խափանման միջոցով, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում:
Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]