Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Դուշանբեում

 ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի 
Դուշանբեում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին Երևանում ընթացող ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստի ընթացքում հայտնեց վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ընդունելության համար:

«Մենք բոլորին, ովքեր այստեղ են, և, ովքեր դեռ կավելանան մինչև այդ, մեծ հաճույքով հրավիրում ենք, մենք ձեզ սպասում ենք: Մենք բոլորս պետք է աշխատենք այն հարցերի շուրջ, որոնք կներառվեն օրակարգում»,- ասաց Զուխուրովը:

Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը

Բելառուսի խորհրդարանի պատվիրակն է Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բազանովը

Դիտորդի և հյուրի կարգավիճակով նիստին մասնակցում են Սերբիայի, Իրանի և Կուբայի խորհրդարանների ներկայացուցիչները: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև Աֆղանստանի խորհրդարանի ներկայացուցիչը:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]