Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Freedom On the Net» զեկույցում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

«Freedom On the Net» զեկույցում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» վերտառությամբ զեկույցը,  համաձայն որի՝ Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին: Դիտարկված 65 երկրների շարքում Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019թ. գրանցել է ամենամեծ առաջընթացը:

Ֆրանսիան և Հայաստանը, ստանալով հավասարապես 76 միավոր, կիսում են 8-րդ հորիզոնականը: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի զեկույցի համաձայն Հայաստանը համացանցի ազատության ցուցիչով զբաղեցնում էր 13-րդ հորիզոնականը:

Զեկույցում մասնավորապես նշվում է. «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են ռեֆորմիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»:

Իր այս  ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի երկրներից առաջատարն է: Ադրբեջանը կրկին ճանաչվել է ոչ ազատ երկիր՝ հավաքելով 39 միավոր՝ նախորդ տարվա 40-ի փոխարեն (45-րդ հորիզոնական)։ Վրաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը՝ 75 միավորը  և ճանաչվել է ազատ երկիր (10-րդ հորիզոնական)։ Թուրքիան և Իրանը ոչ ազատ երկրների շարքում են:

Այս տարի զեկույցում գնահատման միավորների մեթոդաբանությունը փոխվել է: 100 միավորանոց սանդղակում, որքան բարձր է երկրին տրված միավորը, այնքան բարձր է տվյալ երկրում համացանցի ազատության մակարդակը (նախկինում գործում էր հակառակ տրամաբանությունը):  Ամենաբարձր միավորներ ստացած երկրներն են Իսլանդիան (95) և Էստոնիան (94), իսկ ամենացածր Իրանն (15) ու Չինաստանը (10):

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]