1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

 Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվեց ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումն ընդունվեց միաձայն:

Վյաչեսլավ Վոլոդինը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. նոյեմբերից:

Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը: 

Բելառուսի խորհրդարանի պատվիրակն է Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բազանովը: 

Դիտորդի և հյուրի կարգավիճակով նիստին մասնակցում են Սերբիայի, Իրանի և Կուբայի խորհրդարանների ներկայացուցիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]