Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի վարչակազմում միջուկային շանտաժ են համարել Իրանի կողմից նոր ցենտրիֆուգների գործարկումը

ԱՄՆ-ի վարչակազմում միջուկային շանտաժ են համարել Իրանի կողմից նոր ցենտրիֆուգների գործարկումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Իրանի կողմից ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգների գործարկումը համարում Է միջուկային շանտաժ եւ փորձ՝ ստիպելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եվրոպական մասնակիցներին՝ գնալ զիջումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգի ընթացքում լրագրողներին հայտարարել Է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Դա միջուկային շանտաժի շարունակումն Է: Իրանը փորձում Է համաձայնագրի եվրոպական մասնակիցներին ստիպել գնալու զիջումների»,- ասել Է պաշտոնյան: Վարչակազմի մեկ այլ ներկայացուցիչ պնդել Է, որ Իրանը հիմքեր չունի շարունակելու ուրանի հարստացման ծրագիրը: «Դա ոչ ճիշտ ուղղությամբ արված քայլ Է, ինչն ընդգծում Է իրանական ռեժիմի կողմից շարունակվող վտանգը խաղաղության ու անվտանգության համար»,- ասել Է նա:

Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նոյեմբերի 4-ին հայտնել Է, որ Իրանը 30 նոր ցենտրիֆուգ Է գործարկել ուրանի հարստացման համար եւ իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել Է ցածրհարստացված ուրանի արտադրությունը: Նրա խոսքով՝ Թեհրանը «ձեռնամուխ Է եղել կատարելագործված 30 նոր ցենտրիֆուգների գործարկմանը ուրանի հարստացման համար»:

Սալեհին հավելել Է, որ վերջին երկու ամսվա ընթացքում երկրում ցածրհարստացված ուրանի արտադրությունն ավելացել Է տասն անգամ: «Մենք չԷինք պատրաստվում նման քայլեր ձեռնարկել, բայց Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը մեզ ստիպեց անել դա»,-նշել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]