Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն պաշտոնապես սկսել Է դուրս գալ Կլիմայի փարիզյան համաձայնագրից

ԱՄՆ-ն պաշտոնապես սկսել Է դուրս գալ Կլիմայի փարիզյան համաձայնագրից

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը նոյեմբերի 4-ին գործարկել Է Կլիմայի փարիզյան համաձայնագրին իր մասնակցության դադարեցման պաշտոնական գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում գրել Է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն:

«ԱՄՆ-ը հպարտ Է, որ աշխարհի առաջատարն Է մթնոլորտ ցանկացած արտանետումների կրճատման ցուցանիշով»,- նշել Է նա:

Թրամփը 2017 թվականին հայտարարեց Կլիմայի փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, ինչը հարուցեց միջազգային հանրակցության քննադատությունը:

Փարիզյան համաձայնագիրն ԱՄՆ-ին պարտավորեցնում Էր մինչեւ 2025 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 2005 թվականի համեմատությամբ կրճատել 26 – 28 տոկոսով: Սակայն, ինչպես հիշեցնում են ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները, համաձայնագրի պայմանների համաձայն՝ պաշտոնապես դրանից հրաժարվել կարելի Էր սոսկ այս տարվա նոյեմբերի 4-ին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]