1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիայում ձերբակալել են Բաղդադիի քրոջն ու նրա ընտանիքի անդամներին. Associated Press

Սիրիայում ձերբակալել են Բաղդադիի քրոջն ու նրա ընտանիքի անդամներին. Associated Press

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ձերբակալվել Է Ռասմիա Ավադը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ ավելի վաղ սպանած պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ավագ քույրը: Այդ մասին, իչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով անունը չնշված թուրք պաշտոնյայի:

Նրա խոսքով՝ 65-ամյա Ավադին կասկածում են ծայրահեղական խմբավորման հետ կապերի մեջ: Նրան բռնել են նոյեմբերի 4-ի երեկոյան թրեյլերի կոնտեյներում շրջայցի ժամանակ, որտեղ նա իր ընտանիքի հետ ապրում Էր Սիրիայի Հալեպի նահանգի Ազազ քաղաքից ոչ հեռու:

Այդ շրջանը Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքի մի մասն Է: Աղբյուրը հայտնել Է, որ Ավադի հետ մեկտեղ ձերբակալվել են նրա ամուսինը, հարսը եւ հինգ երեխաները: Ընտանիքի բոլոր չափահաս անդամները հարցաքննվել են: Բաղդադիի քրոջ ձերբակալումը գործակալության զրուցակիցը համարել Է «ոսկեբեր երակ», որը կարող Է օգուտ բերել հետախուզությանը, հաղորդել «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]