Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացիների կեսից ավելին պաշտպանում Է Թրամփի իմպիչմենթը. հարցում

Ամերիկացիների կեսից ավելին պաշտպանում Է Թրամփի իմպիչմենթը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչների կեսից ավելին աջակցություն Է հայտնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգ սկսելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացվել Է WSJ-ի եւ NBC-ի պատվերով:

Պարզվել Է, որ հարցվածների 55 տոկոսը համաձայն Է Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությանը: Նրանց 24 տոկոսը կարծում Է, որ ընթակարգի համար հիմքերը բավարար են: Հարցման մասնակիցների մոտավորապես երրորդ մասը դեմ Է հանդես եկել ԱՄՆ-ի նախագահի իմպիչմենթ նախաձեռնելու գաղափարին: Նրանք գտնում են, որ Թրամփը պետք Է իր պարտականությունները կատարի մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը:

Նշվում Է, որ Թրամփի աշխատանքի հավանության վարկանիշը կազմում Է 43 տոկոս եւ մնում Է անփոփոխ: Մինչդեռ Թրամփն ինքը հայտարարել Է, որ «լիովին վստահ» Է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթելու հարցում: Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե նա փստահ Է արդյոք, որ կկարողանա վերընտրվել երկրորդ ժամկետով: «Լիովին վստահ եմ: Մեզ մոտ ամեն ինչ լավ Է հարցումների առումով»,- նշել Է պետության ղեկավարը:

«Մարդիկ չեն ցանկանում լսել իմպիչմենթի մասին: Իմպիչմենթի մասին ցանկանում են խոսել միայն կեղծ ԶԼՄ-ները եւ դեմոկրատները, որոնք եւ հիմնականում աշխատում են այդ ԶԼՄ-ների հետ»,- հավելել Է Թրամփը: ԱՄՆ-ում նախընտրական արշավի մեկնարկը տրվելու Է 13 շաբաթ անց՝ փետրվարի 3-ին Այովայի նահանգում, որտեղ տեղի կունենան կուսակցական ակտիվիստների՝ երկրում առաջին ժողովները, որտեղ ընտրելու են դեմոկրատների ու հանրապետականների նախ տեղական կուսակցական խորհրդաժողովների, իսկ ապա նաեւ ազգային համագումարների պատվիրակներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]