Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նոր խոսնակ Է ընտրվել Լինդսի Հոյլը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նոր խոսնակ Է ընտրվել Լինդսի Հոյլը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 4-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նոր խոսնակ Է ընտրվել սըր Լինդսի Հոյլը, որն ավելի վաղ զբաղեցրել Է փոխխոսնակի պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1997 թվականից Լեյբորիստական կուսակցությունից խորհրդարանի անդամ Հոյլը խոսնակի տեղակալի պաշտոնում ընտրվել Է 2010 թվականին: Նախորդ խոսնակ Ջոն Բերքոուի պաշտոնաթող լինելուց հետո, որն իր պաշտոնն զբաղեցրել Է տասը տարի, 62-ամյա Հոյլին համարում Էին առավել հավանական փոխարինողը: Հոյլին հաղթանակի առթիվ շնորհավորել են եւ վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ նշելով նոր խոսնակի բարությունն ու խելացիությունը, եւ ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը:

Ներկայիս կազմով խորհրդարանի խոսնակի պաշտոնում Հոյլը կլինի ընդամենը երկու օր: Նոյեմբերի վեցին խորհրդարանը կարձակվի դեկտեմբերի 12-ին նշանակված ընդհանուր ընտրությունների նախաշեմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]