1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտակ Բեգլարյանը մասնակցել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին

Արտակ Բեգլարյանը մասնակցել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային 
համաժողովին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 4-ին Ավստրիայի Իննսբրուք քաղաքում մասնակցել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին՝ նվիրված ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում օմբուդսմենների դերին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, որպես կազմակերպության լիիրավ անդամ՝ Ա.Բեգլարյանը մասնակցել է թեմատիկ քննարկումներին՝ հանդես գալով դիտարկումներով ու հարցադրումներով: Պաշտպանը, մասնավորապես, բարձրացրել է չճանաչված պետությունների միջազգային մեկուսացման խնդիրը՝ շեշտադրելով, որ այն բացասականորեն է անդրադառնում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վրա: Նա ընդգծել է, որ ի հեճուկս միջազգային հանրահայտ փաստաթղթերում ամրագրված դրույթների՝ միջազգային հանրությունը դեմ է կանգնում մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքին:

Տվյալ հարցի շուրջ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ջոզեֆ Սիգելը նշել է, որ իր գլխավորած կազմակերպությունը համարում է, որ մարդու իրավունքները սահմաններ չունեն: Նահամոզմունք է հայտնել, որ ներառականությունը նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության ամրապնդմանը:

Ա.Բեգլարյանը առաջադրել է նաև գլոբալ հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կառավարություն-քաղաքացիական հասարակություն կապի, լրատվամիջոցների փոխակերպման վերջին միտումների վերաբերյալ:

Համաժողովի շրջանակներում Պաշտպանը մտքեր է փոխանակել տարբեր երկրների և տարածաշրջանների Մարդու իրավունքների պաշտպանների հետ՝ նրանց հետ քննարկելով ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]