Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էրդողանի այցելությունը ԱՄՆ հնարավոր է հետաձգվի

Էրդողանի այցելությունը  ԱՄՆ հնարավոր է հետաձգվի

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցելությունը Վաշինգտոն հնարավոր է հետաձգվի: Այն նախատեսված էր հաջորդ շաբաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռոյթերս»-ը տեղեկացնում է, որ դա արվում է ի նշան բողոքի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Էրդողանը Վաշինգտոնում պետք է լիներ նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, սակայն նախորդ շաբաթ հայտարարել է, որ քվեարկությունը հարցականի տակ է դնում հետագա նախագծերը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]