Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լիբանանի նախագահը կարեւորել Է երկխոսությունը բողոքի շարժման ներկայացուցիչների հետ

Լիբանանի նախագահը կարեւորել Է երկխոսությունը բողոքի շարժման ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 4-ին հայտարարել Է, որ անհրաժեշտ Է երկխոսություն վարել երկիրն ընդգրկած բողոքի շարժման ներկայացուցիչների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կառուցողական երկխոսությունը կարեւոր Է այն պահանջների օրակարգի շուրջ փոխըմբռնման գալու համար, որոնք առաջադրում են ցուցարարները»,-մամուլի ծառայությունը մեջբերել Է նախագահի հայտարարությունը Լիբանանի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշի հետ Բաաբդա պալատում կայացած հանդիպմանը: Արծարծելով ապագա կառավարության առջեւ ծառացած խնդիրները՝ պետության ղեկավարը նշել Է, որ նոր կաբինետը լրջորեն զբաղվելու Է կոռուպցիոն գործերի հետաքննությամբ: Նրա խոսքով՝ դա կվերաբերի իշխանության բոլոր Էշելոններին:

Ներկայում նախագահը խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաներ Է վարում նախարարների կաբինետի ապագա կազմի շուրջ: Ինչպես սպասվում Է, այն գլխավորելու հանձնարարություն կտրվի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիին, որը հրաժարական Է տվել հոկտեմբերի 29-ին: Մինչ այդ ցուցարարները, որոնք Լիբանանում նոր համընդհանուր գործադուլ անցկացնելու կոչ Էին անում, հասել են հարաբերական հաջողության: Նրանք կարողացել են արգելափակել մայրաքաղաք Բեյրութից հյուսիս եւ հարավ ձգվող ավտոճանապարհները, սակայն պետական հիմնարկություններն ու բանկերը չեն դադարեցրել աշխատանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]