Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստան է ժամանել Jamiroquai խմբի մեներգիչ Ջեյ Քեյը

Հայաստան է ժամանել Jamiroquai խմբի մեներգիչ Ջեյ Քեյը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Jamiroquai խմբի մեներգիչ Ջեյ Քեյը նոյեմբերի 4-ին ժամանել է  Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Jamiroquai խմբի մեներգիչ Ջեյ Քեյը ժամանեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան»,- նշված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 6-ին Silk Note Festival-ի շրջանակում լեգենդար Jamiroquai խումբը հանդես է գալու համերգով:

Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992 թվականին ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը: 

1993-ին խմբի առաջին՝ Emergency on Planet Earth ալբոմի լույս ընծայումից հետո, Jamiroquai-ն յուրատեսակ կերպով ամփոփեց ժամանակակից փոփ երաժշտությունը՝ դառնալով մերօրյա վառ արտիստներից շատերի համար իսկական հեղինակություն: Jamiroquai-ի երկրպագուների թվում են Chance the Rapper-ը, Pharrell-ը, Tyler the Creator-ը, Jungle-ը, Redman & The Internet-ը, խումբը պատմական ելույթներ է ունեցել Սթիվի Ուանդերի և Դայանա Ռոսի հետ, հետևողական կերպով ապացուցելով, որ Jamiroquai-ն մեր ժամանակների ամենահեղինակավոր երաժշտական նորարարներից է:

Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ տասնյակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Jamiroquai-ի երևանյան համերգն անցնելու է բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան: Հատուկ համերգի համար Հայաստան է բերվում բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի:

Համերգը նպաստելու է ոչ միայն մշակութային տուրիզմի զարգացմանը. ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:

Jamiroquai խմբի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությունն է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]