Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան. կներկայացվի շուկայի կենտրոնացվածության աստիճանը

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան. կներկայացվի շուկայի 
կենտրոնացվածության աստիճանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացնում, որից հետո կներկայացնի շուկայի կենտրոնացվածության աստիճանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ուսումնասիրում ենք բենզինի ոլորտը: Ուսումնասիրությունը կավարտվենք, կներկայացվի բենզինի շուկայի կենտրոնացվածության աստիճանը: Կներկայացվի ցանցերի կառուցվածքը, բացահայտված խնդիրները: Եվ դրանց հիման վրա հետագա քայլերը կներկայացնենք հանրությանը»,-ասաց Գևորգյանը:

Նա նշեց՝ այդ ոլորտում միանգամից դրական դինամիկա ակնկալելը, կարծում է, որ սխալ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]