Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջոնսոնը չի երկարացնելու Brexit-ին հաջորդող անցումային շրջանի ժամկետը

Ջոնսոնը չի երկարացնելու Brexit-ին հաջորդող անցումային շրջանի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը չի պատրաստվում խնդրել Եվրամիությանը՝ երկարացնելու անցումային շրջանի ժամկետը Brexit-ից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին հայտարարել Է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը:

«Բրիտանական կառավարությունը չի երկարացնելու անցումային շրջանը, որը կսկսվի Brexit-ի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո»,-նրա խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

Brexit-ից հետո անցումային շրջանը, որի ընթացքում Լոնդոնը եւ ԵՄ-ն պետք Է առարկայորեն համաձայնեցնեն ապագա համագործակցության մարամասները եւ կնքեն նոր առեւտրական համաձայնագիր, պետք Է շարունակվի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Ըստ Brexit-ի շուրջ հոկտեմբերի 17-ին կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնության պայմանների, անցումային շրջանը կարող Է երկարացվել մեկ անգամ այն ժամկետով, որը չի գերազանցում երկու տարին:

Ինչպես ենթադրում են բրիտանացի քաղաքական մեկնաբաններից շատերը, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի կնքման համար կպահանջվեն շատ տարիներ: Նույնիսկ բրիտանական խորհրդարանի՝ դեկտեմբերին նշանակված վաղաժամկետ ընտրություններում Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում վարչապետին շատ դժվար կլինի ԵՄ-ի հետ բանակցություններն ավարտել մեկ տարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]