1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վուչիչը հայտարարել Է Կոսովոյի շուրջը փոխզիջման գնալու Սերբիայի պատրաստակամության մասին

Վուչիչը հայտարարել Է Կոսովոյի շուրջը փոխզիջման գնալու Սերբիայի պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի իշխանություններն ակնկալում են երկու - երեք ամիս անց կոսովոալբանյան իշխանությունների հետ բանակցությունների շարունակումը եւ պատրաստ են փոխզիջումային որոշումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Փալմերի հետ կայացած հանդիպումից հետո:

Փալմերը շրջագայություն Է կատարում Բալկաններում, որի շրջանակներում ավելի վաղ այցելել Է Պրիշտինա եւ հանդիպումներ անցկացրել կոսովոալբանցի քաղաքական գործիչների, ինչպես նաեւ կոսովցի սերբերի փոքր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 4-ին նա դռնփակ զրույց Է ունեցել Սերբիայի նախագահ Վուչիչի հետ, ինչից հետո նրանք հայտարարություններ են արել զանգվածային լրատվամիջոցների համար: «Համոզված եմ, որ Կոսովոյի եւ Մետոքիայի հարցի շուրջը մենք շուտով կհասնենք պայմանների՝ երկու կամ երեք ամիս անց երկոսության շարունակման համար: Ցանկանում ենք, որ երկոսությունը լինի լուրջ, պատասխանատու, տանի փոխզիջումային լուծման»,- հայտարարել Է Սերբիայի նախագահը հանդիպումից հետո:

«Սերբիան պատրաստ Է փոխզիջման, բայց պատրաստ չԷ ստորացման, սերբ ժողովրդի նվաստացման Կոսովոյում եւ Մետոքիայում եւ ամբողջ պետության մեջ»,- նշել Է Վուչիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]