Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների հարցը

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՍԱՏՄ կառուցվածքային 
փոփոխությունների հարցը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում են եղել 2020թ. ստուգումների ծրագրին, սպանդանոցային մորթի անցման հետ կապված խնդիրներին, թարմ մսի վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ վիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, խորհրդի անդամները, սակայն, օրակարգում ներկայացված հարցերին չեն անդրադարձել, քանի որ խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը բարձրաձայնել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, որից ածանցվում են մնացած բոլոր հարցերը:

Ըստ Հասարակական խորհրդի անդամի՝ նախ կարևոր և հրատապ է, թե ՍԱՏՄ-ն ի՞նչ կարգավիճակով, ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի: Այս պահին անհայտ է, թե ինչ հիմնարկ է ներկայացնում տեսուչը՝ ՍԱ պետական ծառայությու՞նը, որն, էստ էության, գոյություն չունի, թե՞ ՍԱ տեսչական մարմինը, որն ունի միայն ղեկավար և ղեկավարի տեղակալներ: «Ստուգումն ինքը, որպես փիլիսոփայություն, ի՞նչ նպատակ է հետապնդելու: Տեսուչն ուղղակի «պտիչկա դնո՞ղ» է, թե սննդամթերքի անվտանգությունը կարգավորող-ապահովող: Ի՞նչ տրամաբանություն է դրվում այս մարմնի գործունեության հիմքում, դեռ պարզ չէ: Այն արդյո՞ք պետք է շարունակի ունենալ կանխարգելող գործառույթ, թե՞ միայն վերահսկող-պատժող  է: Օրինակ, երբ խոսում ենք ստուգումների, հետագծելիության մասին, հարց է առաջանում՝ փաստաթղթերում, ստուգաթերթերում փոփոխություններ անելու համար ու՞մ պետք է դիմել՝ այս մարմնին, թե այլ գերատեսչության: Ի վերջո, այս նույն մտահոգությունները ես բարձրաձայնել եմ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդում՝  առաջարկելով 2019-ի համար չունենալ ստուգման պլան և խոստացել, որ, ստուգումներ անելու դեպքում, անպայման անդրադառնալու եմ տեսուչի կարգավիճակին»,- իր մտահոգություններն է հայտնել Բաբկեն Պիպոյանը:

Հասարակական Խորհրդի բոլոր անդամները համաձայնել են, որ ՍԱՏՄ իրավակազմակերպչական ձևի կարգավորման խնդիրն ավելի կարևոր է, քան օրակարգ բերված հարցերի քննարկումը: Պետք է հասկանալ, թե ի՞նչ ռեսուրսով է իրականացվելու ստուգման պլանը, ի՞նչ բազայով, ի՞նչ նպատակով… Հարցադրումներն արած հասարակական խորհրդի անդամները պնդել են, որ ոլորտը պետք է կարգավորվի մինչև 2020թ. ստուգումների պլանը հաստատելը՝ առաջնորդվելով բնագավառում առկա միջազգային իրավական փաստաթղթերով ու առաջավոր փորձով:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, բնականաբար, Տեսչական մարմնի օրակարգային առաջնահերթություններից է, որի լուծման համար ներդրվում են աշխատակազմի բոլոր ջանքերը:

ՍԱՏՄ ղեկավարին կից հասարակական խորհուրդը որոշել է հանդիպել մեկ շաբաթից՝ օրակարգ բերելով միայն սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի գործունեության իրավակազմակերպչական բնույթի կարգավորման հարցը, ընդունել միասնական որոշում և ներկայացնել Տեսչական մարմինների գործունեությունը համակարգող խորհրդին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]