Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԱՀ-ի հետ վերադարձման առումով ՊԵԿ-ն աննախադեպ ցուցանիշով է ամփոփել հոկտեմբերը

ԱԱՀ-ի հետ վերադարձման առումով ՊԵԿ-ն աննախադեպ ցուցանիշով է ամփոփել 
հոկտեմբերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱՀ-ի հետ վերադարձման հետ կապված ընթացիկ տարվա հոկտեմբեր ամիսը ՊԵԿ-ն ամփոփել է աննախադեպ ցուցանիշով: ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին նշեց  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ հոկտեմբերին տնտեսվարողներին վերադարձվել է 30.6 մլրդ դրամ, որից 20 մլրդը հին դեբետներն են:

«Վերջերս ԱԱՀ-ի հին դեբետների վերադարձման շատ կարևոր քայլ կատարեցինք, և մինչև տարվա վերջ մենք տնտեսավարողներին վերադարձնելու ենք շուրջ 50 մլրդ դրամ ԱԱՀ »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Դավիթ Անանյանը:

Նա նկատեց, որ հարկերի վերադարձը պետական բյուջեի եկամուտների ծրագրային ցուցանիշից հանվում է: Այսինքն, հավաքագրված հարկերից հանվում են այն հարկերը, որոնք վերադարձվել են տնտեսությանը: Այս պարագայում կանխատեսվում է, որ տարեվերջ փաստացի կատարողականը կլինի ոչ թե  1 տրիլիոն 463 մլրդ-ի շրջանակներում, այլ 1 տրիլիոն 440-ի շրջանակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]