Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Զինված ուժերում բարեփոխումների իրականացման արագությունը մեծացել է. Դավիթ Տոնոյան

Զինված ուժերում բարեփոխումների իրականացման արագությունը մեծացել է. Դավիթ 
Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների արագությունը մեծացել է, այս պահին այն շատ մեծ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Բարեփոխումներ են լինում բոլոր ոլորտներում՝ թե՛ նյութատեխնիկական, թե՛ սպառազինության ապահովման, թե՛ այլ ուղղություններով»,-ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե առաջին անգամ է, որ 1.5 տարվա ընթացքում այդքան բարեփոխումներ են տեղի ունեցել Զինված ուժերում, նա նկատեց՝ վարչապետը խոսել է կարճ ժամանակահատվածի համար: Նա շեշտեց՝ իսկապես, իրականում կարճ ժամանակում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել: Սակայն նախարարը նկատեց նաև, որ նախկինում ևս ԶՈՒ-ն չի դոփել տեղում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]