Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թեհրանը կատարելագործված 30 նոր ցենտրիֆուգ Է գործարկել ուրանի հարստացման համար

Թեհրանը կատարելագործված 30 նոր ցենտրիֆուգ Է գործարկել ուրանի հարստացման համար
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը 30 նոր ցենտրիֆուգ Է գործարկել ուրանի հարստացման համար եւ իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել Է ցածրհարստացված ուրանի արտադրությունը: Այդ մասին, ինչպես նոյեմբերի 4-ին հայտնել Է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հաղորդել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ Թեհրանը «ձեռնամուխ Է եղել կատարելագործված 30 նոր ցենտրիֆուգների գործարկմանը ուրանի հարստացման համար»: Սալեհին հավելել Է, որ վերջին երկու ամսվա ընթացքում երկրում ցածրհարստացված ուրանի արտադրությունն ավելացել Է տասն անգամ: «Մենք չԷինք պատրաստվում նման քայլեր ձեռնարկել, բայց Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը մեզ ստիպեց անել դա»,-նշել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]