Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փորձագետները պատմել են՝ ինչպես նիհարել առանց ֆիզիկական վարժությունների

Փորձագետները պատմել են՝ ինչպես նիհարել առանց ֆիզիկական վարժությունների

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդագետները հանձնարարականների ցուցակ են կազմել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարող կանոնավոր կերպով զբաղվել սպորտով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Food News-ը: Առաջին հերթին անհրաժեշտ Է սննդաբաժնում ավելացնել սպիտակուցով հարուստ մթերքներ՝ միս, թռչնամիս, ձուկ, լոբազգիներ: Նաեւ անհրաժեշտ Է հրաժարվել քաղցր ըմպելիքներից, այդ թվում՝ Էներգետիկներից:

Սննդագետները նաեւ խորհուրդ են տալիս փորձել սնվելու ինտերվալային ռեժիմը, որի դեպքում սնունդ կարելի Է ընդունել որոշակի ժամերի: Բացի դրանից, շատ կարեւոր Է կրճատել կյանքում սթրեսների քանակը. դիմել հոգեբանի, զբաղվել մեդիտացիաներով եւ հաճախակի շփվել հարազատների ու ընկերների հետ: Պակաս կարեւոր չԷ նաեւ առողջ քունը, որն օրգանիզմին օգնում Է վերականգնվելու, ինչպես նաեւ սովորական ֆիզիկական ակտիվությունը (ոչ սպորտային վարժությունները). զբոսանքները, տան հավաքում-մաքրումը, աշխատանքն այգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]